News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում տարբեր երկրների անձնագրային ինդեքսում, որը կազմել է Henley & Partners-ը: Երկրի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր:

Վրաստանը 53-րդ տեղում է, այս երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել 116 երկրներ: Ադրբեջանը գտնվում է 76-րդ տեղում (67 երկիր):

Ինդեքսում առաջին տեղը զբաղեցնում է Ճապոնիան, որի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, նրան հաջորդում է Սինգապուրը՝ 190 երկիր: Երրորդ տեղը կիսում են Գերմանիան եւ Հարավային Կորեան`189 պետություն: Չորրորդ տեղում Իսպանիան եւ Իտալիան են՝ 188 երկիր, հինգերորդում՝ Ավստրիան՝ 187 երկիր:

Առաջին տասնյակում են նաեւ Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Հունաստանը, Մալթան, Ավստրալիան, Կանադան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ