News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզում մարդու իրավունքների շարունակական խախտումների հետ կապված նոր պատժամիջոցների եւ վիզային սահմանափակումների կիրառման մասին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Միացյալ Նահանգները անգործություն չի դրսեւորի, քանի դեռ ՉԿԿ-ն մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս ույգուրների, էթնիկ ղազախների եւ Սինցզյանում այլ փոքրամասնությունների դեմ, ներառյալ հարկադիր աշխատանքը, կամայական զանգվածային կալանքները եւ բնակչության հարկադիր վերահսկողությունը, ինչպես նաեւ փորձում է ոչնչացնել նրանց մշակույթը եւ մահմեդական հավատքը»,- ասել է Պոմպեոն:

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են չինացի երեք պաշտոնյաներ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումներում՝ ՍՈՒԻՀ կուսակցական քարտուղար Չեն Ցյուանգոն, Սինցզյանի իրավական եւ քաղաքական հարցերով կուսակցական քարտուղար Չժու Հքյլունը եւ Սինզյանի հասարակական անվտագության բյուրոյի կուսակցական քարտուղար Վան Մինշանը։ Նրանք եւ նրանց մերձավոր ազգականները զրկվել են Միացյալ Նահանգներ այցելելու իրավունքից։

Պոմպեոն հայտարարել է նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության այլ պաշտոնյաների հանդեպ վիզային սահմանափակումների մասին:

«Այսօր Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկում Սինցզյանգում տեղի ունեցած սարսափելի ու պարբերաբար կրկնվող խախտումների դեմ եւ կոչ է անում բոլոր այն երկրներին, ովքեր կիսում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ մեր մտահոգությունը, նույնպես դատապարտել այդ վարքագիծը»,- ասել է պետքարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ