News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հիդրոքսիքլորոխինը կորոնավիրուսով վարակումը կանխարգելելու հեռանկարային միջոց համարել, հայտարարում է Սպիտակ տունը, թեեւ ԱՄՆ-ի Պարենամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը հայտարարել է, որ դրա արդյունավետությունն ու անվտանգությունը ապացուցված չեն, հայտնում է Reuters-ը:

«Նախագահը միշտ ասել է, որ ինքը հիդրոքսիքլորոխինը համարում է շատ հեռանկարային կանխարգելիչ միջոց, բայց մարդիկ չպետք է այն ընդունեն առանց բժշկի նշանակման»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար խոսնակ Քեյլի Մակինանին:

Մայիսին Թրամփը լրագրողներին ասել էր, որ ինքը սկսել է հիդրոքսիքլորոխին ընդունել այն բանից հետո, երբ Սպիտակ տան երկու աշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: Նրա բժիշկն ասել էր, որ Թրամփի մոտ չկա որեւէ կողմնակի ազդեցություն դեղամիջոցի երկշաբաթյա ընդունումից հետո, որը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Այս շաբաթ, ավելի վաղ, համաշխարհային մեկ այլ առաջնորդ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ասել էր, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով եւ ընդունում է հիդրոքսիքլորոխին: Բոլսոնարոն իր կառավարությանը կոչ է արել լայնորեն տարածել դեղամիջոցը եւ հորդորել է բրազիլացիներին ընդունել այն ինչպես COVID-19-ի բուժման, այնպես էլ դրա կանխարգելման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ