News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում Ուֆա քաղաքից Հայաստան են տեղափոխվել երկու երեխաներ, որոնց ծնողները ճէին կարողացել ՌԴ վերադառնալ արտակարգ դրության  պատճառով: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ