News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ վերջին մի քանի նիստերն անցնում են առանց խորհրդարանական ընդդիմության եւ գրեթե դատարկ դահլիճում։ Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, երբ ականատես ենք լինում անբովանդակ եւ առանց քննադատության խորհրդարանական նիստերի, որտեղ բացի մի քանի դեկլարատիվ հայտարարություններից ու էպիկ տեքստերից, ոչ մի առանձնահատուկ իրադարձություն չի լինում։

Ավելին, իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու, թե որքան միակամ ու կուռ թիմ են իրենք: Սակայն կուլիսային վիճակն իրականում այնքան էլ անամպ չէ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «իմքայլական» պատգամավորները սկսել են միմյանց նկատմամբ «տակից» դեմարշներ կազմակերպել։ 

Ավելին, կան տեղեկություններ, որ անգամ ֆեյքային գրոհներ են կազմակերպում ու «բոչկա գլորում» թիմակիցների նկատմամբ։ Թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանական խմբակցությունում ներկայումս զգալի անվստահության մթնոլորտ է տիրում, պատգամավորներից ոմանք բառացիորեն չեն վստահում միմյանց, ավելին՝ ամենուր փնտրում են դավադիրներ եւ, որ ամենակարեւորն է, այդ դավադիրների մասին ակտիվ կերպով «զեկուցում» են քաղաքական ղեկավարությանը։ 

Պատգամավորների այս սեպարատ գործելաոճն ավելի ցցուն է դարձել ընդդիմադիրների բացակայության պարագայում։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ ներկայումս լուրջ քննարկումներ ու վիճաբանություններ են ընթանում, որոնք կապված են թիմի ներսից տարբեր տեսակի տեղեկատվական «սլիվներ» կազմակերպելու հետ. պատգամավորները մեղադրում են միմյանց, իսկ Փաշինյանը կասկածում է եթե ոչ բոլորին, ապա շատերին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ