News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գերագույն դատարանը վերջակետ դրեց Միացյալ Նահանգների ամենաաղմկահարույց դատավարություններից մեկին: Գրեթե երկու տարի տեւած լսումներից հետո դատարանը համաձայնեց Նյու Յորքի դատախազության պահանջների հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնելով հրապարակել վերջին 9 տարվա իր հարկային հայտարարագրերը: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը վստահ է, որ մոտ ապագայում այդ փաստաթղթերը չեն հրապարակվելու, հայտնում է BBC-ն:

Նյու Յորքի նահանգի փաստաբան Սայրուս Վենսի ներկայացրած դատական հայցի համաձայն՝ Թրամփի հարկային գործերը վարող Mazars LLP նյույորքյան հաշվապահական ընկերությունը, ինչպես նաև երկու բանկեր՝ Deutsche Bank-ը եւ American Capital One-ը, պարտավոր են բացահայտել հարկային հայտարարագրերը, պարտքերի, վարկերի եւ այլ տվյալներ ինը տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի ֆինանսական օպերացիաների վերաբերյալ։
Այդ տվյալները պետք է օգնեն երկու կնոջ գաղտնի վճարումների հետաքննությանը, ովքեր պնդում են, որ կապի մեջ են եղել Թրամփի հետ, ապա զգալի գումարներ են ստացել լռության համար։

Թե՛ բանկերը, եւ թե՛ Mazars հաշվապահական ընկերությունը հայտարարարել են, որ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո նրանք պատրաստ են տրամադրել իրենց տրամադրության տակ եղած բոլոր ֆինանսական փաստաթղթերը:

Գերագույն դատարանի յոթ դատավոր հանդես է եկել Թրամփի հարկային փաստաթղթերի բացահայտման օգտին: Երկուսը դեմ է քվեարկել: Համագումարի երեք հանձնաժողովների կողմից Սպիտակ տան ղեկավարի դեմ ուղղված մեկ այլ դատական ​​գործընթաց պահանջում է նաեւ ԱՄՆ նախագահի եւ նրա ընկերությունների հարկային փաստաթղթերի բացահայտումը։

Գերագույն դատարանը մերժել է օրենսդիրներին՝ այդ որոշումը կայացնելու իրավունք տալով ստորին ատյաններին: Այդպես, այս տարվա նոյեմբեր ամսվա ընտրություններից առաջ Կոնգրեսը չի կարողանա ծանոթանալ Թրամփի հարկային փաստաթղթերին:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է դարձել վերջին 50 տարվա ընթացքում, ով ընտրություններից հետո հրաժարվեց բացահայտել իր հարկային հայտարարագրերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ