News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռեւս վերջնականապես հստակեցված չէ խորհրդարանի՝ արձակուրդ գնալու ժամանակահատվածը, քանի որ ցանկացած պահի կարող է զգացվել ԱԺ «կարիքը»։ Ինչպես հայտնի է, հերթական նստաշրջանն արդեն ավարտված է, բայց արտահերթների շարքը շարունակվում է, ինչպես եւ գրեթե միշտ, երբ հուլիսին նիստեր էին հրավիրվում։ 

Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելուն:

Թեպետ, ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ ԱԺ օրակարգում արտահերթ կարգով ու հրատապ լուծում ստանալու կարիք ունեցող հարցեր չկան, սակայն իշխանությունների համար մի շարք առանցքային նշանակության հարցեր դեռեւս շարունակվում են մնալ օդում կախված։ 

Մասնավորաբար, դեռեւս անորոշ է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Մեր աղբյուրը չի բացառել, որ այդ հարցը հետաձգվի մինչեւ աշուն եւ քննարկման դրվի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։ 

Բանն այն է, որ թեպետ Փաշինյանը մեծ ցանկություն ունի արագացնել այդ պրոցեսը, սակայն մյուս կողմից՝ պետք է գոնե մոտավորապես հասկանան, թե ինչ եզրակացություն կտա ՄԻԵԴ-ը, որը միայն մերժել է ՍԴ անդամների դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի կիրառումը, սակայն հիմնական հայցն ընդունել է վարույթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ