News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականին աշխարհում մեկ միլիոն կամ ավել դոլար կապիտալ ունեցող մարդկանց (High Net Worth Individuals, HNWI) ընդհանուր ունեցվածքն աճել է 8․6 տոկոսով (74 տրիլիոն դոլար), նշվում է World Wealth Report 2020 զեկույցում, որը ներկայացվել է Capgemini ընկերության կողմից, փոխանցում է ՌԲԿ-ն։

Այս տարի դոլարային միլիոնատերերի թվի աճը 8․8 տոկոս է կազմել: Այս ցուցանիշով առաջատարը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ հարուստ մարդկանց թիվը 2012 թվականից ի վեր առաջին անգամ աճել է 10․9 տոկոսով (նրանց ընդհանուր թիվը, ըստ 2019 թվականի, 6․3 միլիոն մարդ է կազմում):

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Մերձավոր Արեւելքը, որտեղ մեծահարուստների թվի աճի տեմպը 9․3 տոկոս է կազմել (ընդհանուր 800 հազար մարդ), երրորդ տեղում եվրոպական տարածաշրջանն է (8․7 տոկոս՝ ընդհանուր 5․2 միլիոն մարդ):

2019-ին Հյուսիսային Ամերիկայում դոլարային միլիոնատերերի ընդհանուր ունեցվածքն աճել է 11 տոկոսով եւ հասել 21․7 տրլն դոլարի: Մերձավոր Արեւելքի համար այդ ցուցանիշը 10․2 տոկոս (2․9 տրիլիոն դոլար) է կազմել։ 2019 թվականին ակտիվների ավելացման մասով երրորդ տեղում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (7․9 տոկոս): Ընդ որում, այն շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել համաշխարհայն ունեցվածքի ծավալով՝ 22․2 տրիլիոն դոլար: Այս ցուցանիշով առաջատար դիրքում տարածաշրջանը հայտնվել էր 2016 թվականին:

Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում դոլարային միլիոնատերերի թիվն աճել է 8 տոկոսով: 2019-ին նրանց թիվն աճել է մինչեւ 215 հազար (2018-ին 200 հազար էր): Այսպիսով, նախորդ World Wealth Report զեկույցների համաձայն, Ռուսաստանում դոլարային միլիոնատերերի թիվը երրորդ տարին անընդմեջ ռեկորդ է սահմանում: 2017-ի արդյունքներով երկրում նրանց թիվն աճել է 4 տոկոսով՝ 182.1 հազարից հասնելով 189․5 հազար մարդու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ