News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը արմատապես փոխել է իր հռետորաբանությունը մեքսիկացիների նկատմամբ, հայտնում է AP-ն:

Լոպես Օբրադորի մեկնաբանությունները հնչեցվել են Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից մեկ օր անց, որտեղ Մեքսիկայի նախագահը բարձր էր գնահատեց Թրամփին՝ իր երկրի հանդեպ «բարության եւ հարգանքի համար», ինչը վրդովմունք էր առաջացրել Մեքսիկայում:

Ըստ Օբրադորի, թեեւ նախկինում Թրամփը որոշակի «տեսլական» ուներ մեքսիկացիների մասին, բայց «այժմ ամեն ինչ այլ է»: «Նա ամբողջովին փոխել է իր հռետորաբանությունը»,- ասել է Լոպես Օբրադորը: «Նախագահ Թրամփի հետ հարաբերությունները շատ լավ են, եւ, ինչպես ես ասացի երեկ, նա մեզ որպես ընկերների է վերաբերվում, այլ ոչ թե՝ որպես հեռավոր հարեւանների»:

Թրամփը իր նախորդ նախագահական քարոզարշավի ընթացքում մեքսիկացի ներգաղթյալներին բռնաբարողներ եւ թմրամոլներ էր անվանել եւ խոստացել էր ստիպել Մեքսիկային վճարել սահմանային պատի կառուցման համար՝ ապօրինի ներգաղթի եւ ապօրինի թմրամիջոցների հոսքի նվազեցման համար: Մեքսիկայի կառավարությունը հետեւողականորեն հրաժարվում է դա անել:

Լոպես Օբրադորը Մեքսիկայի նախագայի պաշտոնը ստանձնել էր 2018-ի վերջին՝ ձգտելով հեռավորություն պահել մնալ իր նախորդներից: Բայց մի քանի ամիս անց Թրամփը սպառնաց մաքսատուրքեր սահմանել մեքսիկական բոլոր ապրանքների համար, եթե Լոպես Օբրադորը չզսպի ապօրինի ներգաղթը Միացյալ Նահանգներ:

Լոպես Օբրադորի բարեկամական խոսքերը Թրամփի մասին անհանգստացրել են ԱՄՆ որոշ դեմոկրատների, որոնք կարծում են, որ Թրամփը ցանկանում է օգտագործել մեքսիկացի գործընկերոջ հետ հանդիպումը ԱՄՆ-ում մեքսիկացի ընտրողներին շահելու համար նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ