News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեուլի քաղաքապետը՝ Հարավային Կորեայի նախագահի թեկնածու եւ մարդու իրավունքների գծով նախկին փաստաբան, ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Պակ Վոն-սունը, որի մարմինը հայտնաբերվել է մայրաքաղաքային լեռան վրա, այսօրվա դրությամբ ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր, որը ներգրավված էր Հարավային Կորեայում ոտնձգությունների գործում՝ շատ հայրապետական ​​հասարակությունում, որտեղ #MeToo շարժումը բազմաթիվ ականավոր մարդկանց անկման հանգեցրեց մի քանի ոլորտներում:

Պակը ներողություն է խնդրել իր՝ ձեռքով գրած նամակում, որը գտնվել է նրա պաշտոնական նստավայրում։ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովք իմ կողքին է եղել իմ կյանքում»,- գրել է նա՝ խնդրելով դիակիզել իրեն եւ մոխիրր ցրել իր ծնողների գերեզմանների վրա: «Ես ցավում եմ իմ ընտանիքի համար, որին ես միայն ցավ եմ պատճառել: Մնաք բաորվ»,- գրել է նա:

Պակը  գրեթե տասը տարի ղեկավարում էր Հարավային Կորեայի հսկայական մայրաքաղաքը, որտեղ բնակվում է երկրի բնակչության գրեթե հինգերորդ մասը։

Նա հաղթել է երեք ընտրություններում՝ խթանելով գենդերային եւ սոցիալական հավասարությունը եւ չէր թաքցնում իր հավակնությունները փոխարինել գործող նախագահ Մուն Չժե Ինին 2022 թվականին:

Նրա մահը վրա հասավ երկու օր անց այն բանից հետո, երբ նրա նախկին քարտուղարը բողոք էր ներկայացրել ոստիկանություն սեռական ոտնձգությունների մասին։

Նա պնդում էր, որ Պակն «աշխատանքային ժամերին» «սեռական ոտնձգություններ եւ ոչ պատշաճ ժեստեր» է կատարել, այդ թվում՝ պնդելով, որպեսզի կինը գրկի իրեն գրասենյակին կից ննջասենյակում: Քարտուղարուհու խոսքով՝ Պակն ուղարկել է «իր ներքնազգեստով սելֆին՝ անպարկեշտ մեկնաբանություններով»:

Ոստիկանությունը հաստատել է, որ բողոքը ներկայացվել է, բայց հրաժարվել է հաստատել մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ