News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի դատարանի Շենգավիթի նստավայրում սկանդալային միջադեպ է արձանագրվել: Դատական նիստում քննարկվել է արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող Վանիկ Մանուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը:

Երբ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը գնացել է խորհրդակցական սենյակ, կալանավորի եւ դատախազի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, կրքերը թեժացել են: Մեղադրող դատախազ Հայկ Մելքոնյանը կալանավորին հայհոյանք է ուղղել, ասելով՝ «բ-ի տղա»:

Այս արտահայտությունը լսելով, Մանուկյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը, որն էլ մեզ փոխանցեց կատարվածը, վեճի է բռնվել դատախազի հետ: Նիստի մասնակիցների միջեւ կոնֆլիկտը շարունակվել է միջանցքում եւ ավարտվել փոխադարձ վիրավորանքներով:

«Դատական նիստի ընթացքում Հայկ Մելքոնյանը հայհոյեց իմ պաշտպանյալին: Ես նրան հակադարձեցի, ասելով, թե ո՞վ ես դու, որ կալանավորի ես հայհոյում, նա էլ սկզբից ասեց՝ լավ եմ անում, հետո էլ հրաժարվեց իր խոսքից»,- տեղեկությունը հաստատեց Հակոբ Ճարոյանը:

Ի՞նչ իրավունք ունի դատախազը հայհոյել կալանավորին, Ձեզ հայտնի՞ է այս միջադեպի մասին: Հարցերն ուղղեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Այս տհաճ միջադեպից նա տեղյակ չէր:

«Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք,- ասաց Գոռ Աբրահամյանը,- եթե դատավարության մասնակիցների, դատավորի կողմից դատախազի վարքագծի հետ կապված դիմում է ստացվում, կամ առկա են լինում ԶԼՄ հրապարակումներ, դրանցով ներկայացվող հանգամանքները մեր կողմից դարձվում են ուսումնասիրության առարկա: Բավարար հիմքերի դեպքում կարող է կարգապահական վարույթ հարուցվել եւ գնահատական տրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական 3 միլիարդ դոլար է գնահատվել
Վնասի չափը համեմատել է 2015-ի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հասցրած վնասի հետ...
Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը...
Նարեկ Սամսոնյանին կարմիր բերետավորները տարել են Արաբկիրի բաժին. Ռուբեն Մելիքյան
Եկան կարմիր բերետավորները եկան եւ թեւերը մտնելով Նարեկ Սամսոնյանին մտցրեցին իրենք մեքենան…
Նարեկ Սամսոնյանի ու ոստիկանի միջև վիճաբանություն է սկսվել. ոստիկանները փակել էին Սամսոնյանի ճանապարհը
Իմ մեքենայով իջնում էի մեր գրասենյակ, ճանապարհին Ճանապարհային ոստիկանության երկու սպա, մեքենայիս տակ ընկնելով, երրորդ գծից ինձ դիմակ չկրելու համար կանգնեցրին և մի ճանապարհը...
Ոստիկանները խարդախության համար հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 10-ին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ամենաշատ