News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն ու Թաիլանդը հայտարարություն են ստորագրել ռազմավարական տեսլականի մասին: Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ բանակի աշխատակազմի ղեկավար, գեներալ Ջեյմս ՄակՔոնվիլի՝ Թաիլանդ կատարած այցի ընթացքում, փոխանցում է Reuters-ը:

Այցի ընթացքում ՄակՔոնվիլը հանդիպել է Վարչապետ Փրայուփ Չանոչի, ինչպես նաեւ Թաիլանդի բանակի ղեկավար Ապիրատ Կոնգսոմպոնգի հետ: Հայտարարության տեքստը չի հրապարակվել, սակայն ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ՄակՔոնվիլը եւ Ապիրատը «քննարկել են արդիականացման, փոխգործակցության, համատեղ ուսուցման եւ դոկտրինին վորաբերող հարցեր»:

Միացյալ Նահանգները փորձում են հակազդել Չինաստանի ազդեցությանը Հարավարեւելյան Ասիայում: Թաիլանդը Վաշինգտոնի ամենահին դաշնակիցն է Ասիայում, սակայն երկրների միջեւ հարաբերությունները բարդացել էին այն ժամանակվա գլխավոր հրամանատար Փրայութի ղեկավարած 2014-ի ռազմական հեղաշրջման արդյունքում։

Միացյալ Նահանգները կասեցրել են որոշ ռազմական նախագծեր Թաիլանդի հետ, ինչին Բանգկոկն արձագանքել էր Չինաստանի հետ ավելի սերտ կապերի ստեղծմամբ: Սակայն հարաբերությունները բարելավվեցին անցյալ տարվա ընդհանուր ընտրություններից հետո, որոնք պաշտոնապես վերականգնեցին քաղաքացիական իշխանությունը՝ միաժամանակ պահպանելով Փրայութին՝ որպես քաղաքացիական առաջնորդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ