Ճապոնական զվարճանքի այգիների ասոցիացիան մշակել է ատրակցիոնների վրա վարքագծի կանոններ, որոնք ուղղված են կորոնավիրուսի վարակի տարածումը զսպելուն, հայտնում է Popmech-ը:
Օրինակ՝ «ամերիկյան բլուրների» այցելուներից պահանջվում է դիմակներ կրել եւ չծղրտալ, որպեսզի վարակ չտարածեն: Այգիները նույնիսկ նոր կարգախոսով ցուցանակներ են պատվիրել՝ Please scream inside your heart, ինչը թարգմանվում է «Խնդրում ենք գոռալ ձեր սրտի ներսում»։
Fuji-Q Highland զվարճանքների այգին բացվել է հունիսի 1-ին: 1996 թվականից այնտեղ գործում է Fujiyama անվանումով «ամերիկյան բլուրները», որ երկարությունը 2 կմ է, իսկ մեքենաները սլանում են 130 կմ / ժամ արագությամբ, այնուհետեւ պոկվում եւ գահավիժում են ցած 70 մետր: Բացման պահին դա աշխարհում այս տեսակի ամենաբարձր եւ արագ ատրակցիոնն էր: Որպեսզի այցելուներին դրդի լուռ մնալ, այգու վարչակազմը խրախուսող զեղչեր է մտածել։
Այցելուն կարող է Fujiyama-ի վրա իր լուսանկարը ընկերությունից պատվիրել սովորականից ավելի էժան գնով: Եթե նկարում նա լուրջ դեմքով եւ ճիշտ հագած դիմակով է, ապա կարող է լուսանկարը տեղադրել սոցիալական ցանցերում այգու էջին, ապա հնարավորություն ստանալ մասնակցելու Fuji-Q Highland անվճար այցելելու խաղարկությանը։