News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա տարիներին նավթի գները կբարձրանան մեկ բարելի 100 դոլարից բարձր՝ դրա արդյունահանման կրճատման եւ ոլորտում ներդրումների ցածր մակարդակի պատճառով: Մի շարք փորձագետների այս կանխատեսումը հրապարակել է ամերիկյան The Wall Street Journal թերթը:

«Ֆինանսավորման պակասի ճնշումը շատ լուրջ կլինի: Որոշ արտադրողների համար իսկապես դժվար կլինի շարունակել արդյունահանումը: «Մեկ բարելի դիմաց 150 դոլարի մակարդակը հեշտությամբ կարող է գրանցվել մինչեւ 2025 թվականը»,- կանխատեսում է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այլ փորձագետներ կարծում են, որ ձեռնարկությունների ժամանակավոր փակումը եւ օդային փոխադրումների գրեթե լիակատար կաթվածն աշխարհում համաճարակի պատճառով արդեն իսկ ածխաջրածնային հումքի ընդհանուր իջեցման եւ ցածր գների միտման է հանգեցրել։

JPMorgan Bank-ի վերլուծաբան Քրիստիան Մալեքը հայտարարել է, որ նավթի արդյունահանումը կնվազի օրական 5 միլիոն բարելով կամ 5 տոկոսով համավարակին նախորդող շրջանի մակարդակից: Ըստ այս փորձագետի՝ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ կլինի մինչեւ 2030 թվականը լրացուցիչ 625 միլիարդ դոլար ներդնել: «Կարո՞ղ է արդյոք առաջիկա երկու տարում նավթի արժեքը հասնել 100 դոլարի: Իհարկե»,- կարծում է Մալեքը:

Ռիչարդ Ֆուլարտոնը՝ լոնդոնյան Matilda Capital ներդրումային հիմնադրամից, ակնկալում է, որ մինչեւ 2020 թվականի վերջը նավթի գները 100 դոլարից բարձր կկազմեն բարելի դիմաց: «Մենք երբեք չենք կարող մինչեւ վերջ սպառել նավթի պաշարները: Միակ հարցն այն է՝ արդյո՞ք պետք է օգտագործել միջոցները դրան հասնելու համար»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ