News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը։

Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարատարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ աշխատանքները ոչ մի րոպե կանգ չեն առել։ «Շատ կարեւոր, մնայուն եւ աստվածահաճո աշխատանք եք անում։ Բոլորիս համար Ամարասի վանական համալիրը մեծ կարեւորություն եւ խորհուրդ ունի։ Ամարասը ․լավագույն օրինակն է, թե ինչպես հայոց լեզուն եւ հավատքը միասին հարյուրամյակներ շարունակ հայոց ինքնության պահպանման անառիկ ամրոց են դարձել»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա եւ հավելել է. «Ալիեւներն ու նրանցից առաջ եղած հրոսակները որ պարբերաբար գայթակղություն ն ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգեւոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պետք է տեսնեն վեր հառնող մեր մշակութային եւ հոգեւոր կոթողները եւ հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանը, զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում»։

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ