News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 03
USD
485.33
EUR
575.46
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հետ կապված կան պատմամշակությային, ճարտարապետական, քաղաքաշինական խնդիրներ, կան նաեւ իրավական խախտումներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին իրդուսի թաղամասի հետնամասում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը: Նա նշեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնել են:

«Մենք հասկացանք, որ սա ոչ միայն մշակութային, կամ առանձին նեղ մասնագիտական խնդիր է, այլ մեծ հարց է կապված քաղաքի կենտրոնի պատկերի հետ․ թե հետագայում հրապարակին կից վայրում ինչ է լինելու, ինչ է կառուցվելու»,-ասաց նա:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։ Ըստ նրա՝ 2007 թ-ից մեկնարկած իրավական խնդիրներից ելնելով թաղամասին առնչվող կառուցապատման ծրագիրը մշուշոտ է, կոռուպցիոն ռիսկեր կան:

Նա հիշեցրեց, որ 2008թ-ին կառավարության որոշմամբ Ֆիրդուսի տարածքը գերակա հանրային շահ է հռչակվել, տարածք ձեռքբերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը, այնուհետեւ այդ գործընթացքում որպես կառուցապատող ներգրավել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, բայց փաստորեն ծրագիրը չի իրականացվել, 2007-2008 թ-ին պայմանագրի հիման վրա սկսած գործընթացը ձախողել է:

Ըստ նրա՝ այդ ժամանակ նույնիսկ ֆինանսական երաշխիքներ ներկայացված չեն եղել , բայց Կառավարությունը անհասկանալի պատճառներով փորձել է օժանդակել:

«2014 թ-ին երաշխավորություն է ներկայացրել, որպեսզի տվյալ կազմակերպությունները արտաքին վարկային միջոցներ ներգրավեն, ներգրավելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որեւէ ձեւով չեն հրապարակվում, գաղտնի են պահվում, որեւէ ձեւով ծրագիրը չի իրականացվում: Քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ են առկա, որ իրացման ընթացքում քաղաքացիների սեփականության իրավունքը խախտվել է: Եվ այս ամենից հետո 2018թ-ի մարտ ամսվա վերջին դարձյալ տարածքը հռչակվում է հանրային գերակա շահ եւ ձեռբերող ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է»,-ասաց նա:

Ըստ նրա ՝ այժմ ձեւական մրցակցություն ապոհովելու համար 17 ընկերություն է հիմնվում, դրանց մեծամասնության հիմնադիրը կրկին Էդուարդ Մելիքյանն է:

Նա նշեց, որ այժմ եւս Կառավարությունը հրաժարվում է հրապարկել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ ընկերությունները ներկայացրել են՝ որպես ծրագրի իրականացման երաշխիք: Ըստ նրա՝ պաշտոնատար անձիք այս գործընթացում չարաշահումներ են թույլ տվել:

Տպել
Ամենաշատ