News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը եւ նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 10-ին, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են նամակ հանձնել նախագահին եւ մամլո ասուլիս տալ։

«Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար: Այս մարդիկ ուզում են այսպիսի ճնշումներով մեր դպրոցներից վերացնեն հայոց եկեղեցու պատմությունը, թուլացնեն հայոց լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը եւ դրա փոխարեն սեռական դաստիրակաության եւ այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչեն:

Այնպես են անում, որ բողոքող ուժերը իրավունք չունենան ակցիա անելու եւ ակցիա անելու մոնոպոլ իրավունքը տրված է Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչներին: Մենք դժգոհում ենք այն խտրականության դեմ, որ ՀՀ իշխանությունները դրսեւորում են իրենց հաճո կամ անհաճո ուժերի հանդեպ: Մենք չենք հանդուրժելու, որ ՀՀ-ում լինեն արտոնյալներ»,-նշեց Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով, ոստիկանությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում, երբ ակցիա են անում ծխախոտի մաքսանենգության դեմ, կամ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ոստիկանությունը թույլ է տալիս ակցիան, բայց երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը, թույլ չեն տալիս։

«Մենք բերել ենք նամակ հանձնենք, նաեւ ուզում ենք մամուլի ասուլիս անել, ինչպես մի քանի օր առաջ այստեղ այլ ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել»,-ասաց Չախալյանը, ով դիմակ չէր կրում։

Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց վայրը լքելու համար, որից հետո նրանց բերման ենթարկեցին: Բերման ենթարկվողների մեջ էին Վահագն Չախալյանը,Սոնա Աղեկյանը, ով եւս դիմակով չէր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ