News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 03
USD
485.33
EUR
575.46
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

2020թ. հուլիսի 9-ին՝ ժամը 22:40-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի 44-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակում ընտանեկան շան վրա գարեջուր լցնելու հարցի շուրջ ամուսինները վիճաբանել են մի խումբ երիտասարդների հետ, որին միջամտել են նշված շենքերի բնակիչները:

Վիճաբանության ժամանակ երիտասարդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իրենց մոտ եղած գարեջրի ապակյա տարայով հարվածել են վիճաբանության մասնակից տիկնոջ գլխին, ծեծի ենթարկել վերջինիս ամուսնուն, ձեռքերով, ոտքերով եւ շշերով հարվածներ հասցրել նշված շենքի բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ վնասել շենքերի բակում կայանված ավտոմեքենան:

Վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է վերոհիշյալ շենքի 44-ամյա բնակչի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, գարեջրի ջարդված շշերի բեկորներ, վնասված ավտոմեքենա, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատատեխնիկական փորձաքննություններ, առգրավվել են կռփազենք, դանակ:

2020թ. հուլիսի 10-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մասնակիցներից մեկը՝ Արագածոտնի մարզի 23-ամյա բնակիչը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում ալկոհոլից ավելի քան 100 մարդ է մահացել
Ոստիկաններն արդեն 25 մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են անորակ ալկոհոլային խմիչքների պատրաստման եւ իրացման մեջ․․․
Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքի ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրգործ
Ձեռնարկվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը…
Դանակը դրել է ոստիկանի վզին, մյուսը՝ փորձել քարով հարվածել. 2 եղբայրները ձերբակալվել են
Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն…
Անօթեւանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
Անօթեւանների ժամանակավոր կացարանում շահառուների իրավունքների վիճակը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո…
Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ. հարուցվել է քրգործ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի…
Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր…
Ամենաշատ