News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի բնակչի կողմից 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արթիկի բնակիչը, ով ոստիկանության ծառայող է, ահազանգել, այնուհետեւ՝ զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր հետ նույն փողոցում բնակվող հարեւանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվել է երիտասարդ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Արթիկ քաղաքի 48-ամյա բնակիչը գնացել է իր կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել քենակալի հետ եւ հայհոյել, որի ժամանակ դանակով հարվածել է վիճաբանությունը հանդարտեցնել փորձող կնոջ քրոջ 21-ամյա որդու կրծքավանդակին եւ հեռացել դեպքի վայրից:

Ճանապարհին 48-ամյա տղամարդը հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին եւ հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել եւ բացատրություն տվել դեպքի շուրջ:

Երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքսով թափանցող վերքի ձեւով, հասցվել է սուր ծակող-կտրող գործիքով, եւ առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը. Փրկարարները մասնատել են ծառը
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Ամենաշատ