News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկրի բնակչությունը հասել է 7,8 միլիարդի, հաղորդում է «Երկրի բնակչությունը» գերմանական հիմնադրամը (Stiftung Weltbevölkerung - DSW): Հիմնադրամը հայտնել է, որ մոլորակի բնակչությունն ամեն տարի ավելանում է 82 միլիոնով: Աշխարհում ամեն վայրկյանը մեկ ծնվում է միջինում 2,6 երեխա:

DSW-ի փորձագետները նշում են, որ աճի պատճառը բացի մյուս պատճառներից անցանկալի հղիությունների մեծ թիվը: Աշխարհում յուրաքանչյուր 5 հղիությունից երկուսն անցանկալի են համարվում: Փորձագետները նշում են, որ իրավիճակը կարող են ուղղել սեռական դաստիարակությունն ու հակաբեղմնավորիչների կիրառումը, հաղորդում է DW-ը:

Հիմնադրամի տվյալներով՝ հատկապես ծանր վիճակ է աֆրիկյան երկրներում, որտեղ հակաբեղմնավորիչների հասանելիությունից զրկված է յուրաքանչյուր երկրորդ կին: Չնայած այդ տարածաշրջանում վերջին տարիներին ծնելիության կրճատմանը՝ այստեղ յուրաքանչյուր կնոջը բաժին է ընկնում 4,4 երեխա: Արդյունքում այդ տարածաշրջանի բնակիչների թիվը, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, մինչեւ 2050 թվականը 1,3 միլիարդից կդառնա 2,5 միլիարդ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ