News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաեւ Արցախի ողջ ժողովրդին, որովհետեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձեւով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաեւ նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլեւ ժողովրդավարական երկիր է, ինչպես նաեւ՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ:

Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաեւ Արցախի բոլոր քաղաքացիներին նախ եւ առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաեւ այս դժվարին վիճակը եւ առաջ ենք գնալու՝ ամրապնդելով եւ՛ Հայաստանի Հանրապետությունը, եւ՛ Արցախի Հանրապետությունը»:

Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում եւ պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլեւ մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման եւ զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային մի շարք ծրագրերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Անվտանգության խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին...
ԱՀ ԱԺ նախագահն հանդիպել է Ստեփանակերտում ԿԽՄԿ ղեկավարին. Ներկայացվել է Կարմիր Խաչի կոմիետի առաջնահերթ նպատակները
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար եւ ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային…
Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծ...
Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել. առողջացել է 12 քաղաքացի
Երկրում կորոնավիրուսային վարակը մինչ օրս հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած…
Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ պաշտոնը. Սենոր Հասրաթյան
Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին...
Համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունենք. Արցախի նախագահ
Պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել եմ փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց...