News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ վճարողների, ինչպես նաև կոմիտեի աշխատակիցների համար:

ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է հերթական դասընթացը «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով: Հեռավար դասընթացն այս անգամ կազմակերպվել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար: Նպատակն է՝ բարձրացնել աշխատակիցների տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել է տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին: «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս հարկային մարմնին պարզելու փոխկապակցված անձանց միջեւ գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյո՞ք տվյալ գործարքը տեղի կունենար նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին»,- պարզաբանել է Նաիրուհի Ավետիսյանը։

Դասընթացն անցել է ակտիվ քննարկումներով: Նշենք, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի, եվրոյի ու ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող...
ՊԵԿ-ի ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն
Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել: Իրականացրել ենք հսկիչ գնումներ, օրինակ, «Ինստագրամ»-ում առևտրով զբաղվողից...
Անթույլատրելի է այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. հայտարարություն
Մենք կասկածի տակ չենք դնում երկրի ճակատագրով մտահոգ անձանց անկեղծ մղումները...
Համավարակի ընթացքում «Վեգա»-ն նոր աշխատատեղեր է ստեղծում (ֆոտո)
Միայն վերջին շաբաթվա ընթացքում աշխատաշուկայում ավելացավ ևս 20 աշխատատեղ․․․
Յոթ ամսում ՊԵԿ-ը ձեռնարկել և իրականացրել է 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից...