News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը անհանդուրժող վերաբերմունք ունի ցանկացած ծայրահեղության, այդ թվում՝ հոմոֆոբիայի դրսեւորումների նկատմամբ։ Այսպես է նա պատասխանել լրագրողների հարցին պետության ղեկավարի՝ հոմոֆոբ հայտարարություններին վերաբերմունքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս պատասխանել է նմանատիպ հարցերին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում: «Դուք գիտեք, որ նախագահը միշտ խոսում է կոնկրետ օրենքի մասին, որը սխալ է մեկնաբանվում արեւմտյան որոշ երկրներում: Եվ մերժում է ցանկացած մեղադրանք առ այն, որ պետության կողմից ռեպրեսիվ տրամադրություններ կան այս ոլորտում: Բայց, միեւնույն ժամանակ, նախագահը միշտ ուշադրություն է դարձնում ընդհանուր ազգային սկզբունքներին Ռուսաստանում, որոշ հանրապետություններում, որտեղ պատմական արմատները պարզապես իրենց առանձնահատկությունըներն ունեն, ինչից եւս չի կարելի վերանալ <...> Ընդհանուր առմամբ, նա անհանդուրժող է ծայրահեղությունների նկատմամբ, դուք դա գիտեք, եւ դա, ամենայն հավանականությամբ, ծայրահեղություն է»,- ասել է խոսնակը:

Նա նաեւ պատասխանել է հարցին՝ արդյոք Կրեմլը ծանոթացել է Ռուսաստանում, մասնավորապես՝ Չեչնիայում, նույնասեռականների հետապնդման մասին սերիալին: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում կան շատ այլ, ավելի կարեւոր հարցեր, եւ չարժե չափազանցնել նման սերիալների նշանակությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ