News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ տավարի միսը թանկացել է 20%-ով, խոզի միասը՝ մոտ 5%-ով, իսկ ոչխարի միասը՝ մոտ 10%-ով:

«Եվ հարցը կորոնավիրուսը չէ: Մսամթերքը պետք է մեծանար, սակայն վերջին 2 տարում պետությունն ուշադրություն չէր դարձնում կերի արտադրությանը: ՈՒնեցանք երաշտ, եւ ահա հիմա եւս որոշ շրջաններում երաշտ է նկատվում: Անհրաժեշտ է պատրաստել անասունների համար կերը, սակայն կրկին ոչինչ չարվեց: Եվ այդ ամենն ազդում է գների ձեւավորման վրա»,-պարզաբանեց Բերբերյանը:

Նա նաեւ հայտնեց, որ ֆինանսների նախարարության հետ համատեղ կազմակերպությունը դիմել է վարչապետին՝ առաջարկելով Ռուսաստանից սերմացու գարի ներկրել: Տվյալ պրոցեսը ծրագրվում է իրականացնել աշնանը:

«Եթե կերը լավը լինի, ապա արտադրությունը կաճի՝ թե՛ կաթի, թե՛ մսի: Սակայն 2 տարում կորցրեցինք մոտ 160 000 խոշոր եղջերավոր անանսուն: Եվ դրան մեղավոր են ոչ միայն ֆերմերները, այլ նաեւ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձ են ստանում, սակայն ոչինչ չեն անում»,-ընդգծեց Բերբերյանը:  

Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, տավարի մսի արտադրության ծավալը կրճատվել է 5,1%-ով:

Նույն վիճակն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում: Հունվար-մայիս ամիսներին խոզի մսի արտադրությունը կրճատվել է 4,8%, ոչխարի մսի արտադրությունը՝ 4,7%-ով: Փոխարենը թռչնաբուծությունն աճել է 11,5%-ով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ