News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում եւ իրենց կարող եմ հանգստացնել, որ ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ անհրաժեշտ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թիմ» ՍՊԸ հիմնադիր Հայկ Եսայանը։

«Մենք ընդամենը ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, եւ վստահ ենք, որ միասին ավելի լավ ուժով կարող ենք զարգացնել, քանի որ այս ոլորտում 20 տարուց ավելի եմ, մեր վերջին 5-10 տարիների պրոբլեմը հենց մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել։ Այսօր մենք ունենք հնարավորություն այդ մարդկային ռեսուրսը ունենալու եւ այդ ռեսուրդի վրա ձեւավորելու նոր զարգացման ուղի եւ ունենալ ավելի լավ ծառայություն»,- ասաց Եսայանը։

Լրագրողի խոսքին, որ «Բիլայնի» աշխատակիցները կոմպետենտության խնդրի մտավախություն ունեն, Հայկ Եսայանն ասաց. ««Թիմ» ընկերությունը COVID-19-ի պայմաններում ամենամեծ քայլն է արել՝ ստեղծելով հավելյալ աշխատատեղեր։ Այսինքն՝ մեր դուրս գալուց հետո ստեղծել ենք մի ընկերություն, որը ունի 400 հոգուց ավելի աշխատակազմ։ Մենք ընդամենը միացնելու ենք 2 ընկերությունների  աշխատակազմը եւ ունենալու ենք էլ ավելի մեծ աշխատակազմ, քան այսօր կա «Բիլայնում»»։

Նա նշեց, որ  երկրում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվելու, քան կար երեկ։

«Մենք ասում ենք՝ պետք է աշխատողներ ներգրավենք, որպեսզի կարողանանք հասույթներ բարձրացնել եւ ունենալ էլ ավելի լավ ու նոր ծառայություն։ Իսկ թե ինչո՞ւ է այդ անհանգստությունն առաջանում՝ չեմ կարող ասել։ Վստահ եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք մարդկանց հորդորում են նման ձեւ մտածելու։ Իմ ինֆորմացիայով որոշ մարդիկ հորդորում են նման բաներ»,- ասաց նա։

Հարցին՝ որքա՞ն է գործարքի արժեքը, Եսայանն ասաց, որ դա գաղտնիք է։

Անդրադառնալով Ucom-ի վերջին օրերի խափանումների վերաբերյալ իր անվան շահարկումը, եւ թե Ucom-ի նախկին տնօրենները՝ այսինքն Եսայան եղբայրները որոշակի գործողություններ են իրականացրել, նա մեկնաբանեց. «Ես չէի ուզի մեկնաբանություն տալ, որովհետեւ դա ընդամենը ծիծաղելի է։ Եթե նման բան է տեղի ունենում եւ ուզում են ինչ-որ ձեւ մեր վրա սեւ կետ շպրտել, ապա ես կարող եմ ասել, որ մենք դրա հետ ընդհանրապես կապ չունենք։ Եթե լիներ հստակ աղբյուր, թե ով է դա ասել, մենք կգնայինք դատական պրոցեսով։ Հասկացել ենք, որ այսօրվա մեդիադաշտն այնպիսին է, որ այնքան բաներ են գրվում, որ արդեն հոգնել ենք հերքում տարուց։ Օֆիցիալ ասում եմ, որ նման բան չկա։ Նույնիսկ այդ օրը երեկոյան մենք մեր ողջ նախկին անձնակազմին հավաքել ենք մեր գրասենյակում, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինի, որ մեզ դիմեն աջակցելու, ապա մենք պատրաստ լինենք աջակցման»։

Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ է ինքը ներկայացնելու «Բիլայնի» աշխատակիցներին եւ արդյոք հանդիպե՞լու է նրանց հետ, Եսայանն ասաց. «Ես երաշխիքը ներկայացրի, որ մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու։ Աշխատակիցների հետ հանդիպում լինելու է, ուղղակի ես հիմա նման իրավասություն չունեմ՝ այդ աշխատակիցների հետ շփվելու, որովհետեւ դե յուրե մենք ոչ մի կապ չունենք «Բիլայն» ընկերության հետ»։

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն որոշել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական եւ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»:

Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։

Նշենք, որ ՀԾԿՀ-ի դիմաց «Բիլայն»-ի աշխատակիցներն բողոքի ակցիա էին իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ պարգևավճարներ են տրամադրվել Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին
Պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանի կողմից ներկայացվեց համավարակի պայմաններում պոլիկլինիկայի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպիչները մանրամասնեցին...
Starthub-ն աջակցում է Կ. Գյուլբուդաղյանի հետ առցանց հանդիպման կազմակերպմանը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի ընտրական փուլին
Կարենը սովորել է Ստենֆորդի համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում…
40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան Beeline-ի այն բաժանորդները, որոնք իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով
Առաջարկը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր ՍՓ-ին` բացառությամբ շարժական կապի ինտերնետ ՍՓ-երի: Առաջարկը հասանելի է միայն…
Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ ցիկլի շրջանավարտ D’efekt-ին գնել է PicsArt ընկերությունը
Նշենք, որ PicsArt-ն աշխարհում ամենամեծ հաջողության հասած ստարտափներից է, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 54 միլիոն դոլար: PicsArt-ի…
Team Telecom Armenia-ն 500 Գիգաբիթ/վայրկյանում թողունակությամբ ցանց է կառուցում (ֆոտո)
Հայաստանը շուտով կունենա նոր գերհզոր թողունակություն ունեցող կապուղի, կառուցման աշխատանքները արդեն սկսել են։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում...
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը
Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում...