News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս անգամ իմ մոտ լավատեսությունն ավելի մեծ է, որ հնարավոր կլինի համախմբվել այս իրավիճակից դուրս գալու համար։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրավիճակի գնահատականը գրեթե բոլորի մոտ նույնն են։

«Ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը եւ հատկապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասին։ Ինչն է այսօր երկրի պրոբլեմը եւ ով է այդ պրոբլեմների հեղինակը։ Այս հարցում, կարծում եմ, բոլորն ունեն նույն կարծիքը։ Այս հարցը այն պարզ տարբերակն է, որը կարող է միավորել բոլորին։ Երկրի պրոբլեմը այստեղ է, կառավարության շենքում»,-ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ իր նախագահության շրջանում առաջ էր քաշել ոչ թե ուժեղ պետության, այլ կազմակերպված պետության թեզը. «Կազմակերպված պետությունն անխուսափելիորեն դառնում է ուժեղ պետություն։ Եթե մենք չենք կարող լինել մեծ չափով, աշխարհագրական դիրքով, կազմակերպված պետությունը պետական ինստիտուտների կայացվածությունն է եւ ժամացույցի պես աշխատանքը։ Սա է պետության ուժը։ Երբ ասում ենք՝ Հայաստան, հասկանում ենք 30 հազար կմ եւ 3 մլն բնակչություն։ Երբ ասում ենք՝ պետություն, ես դրա տակ հասկանում եմ, ոչ թե այդ տարածքը, բնակչությունը, այլ պետությունն իր ինստիտուտներով, շվեյցարական ժամացույցի պես աշխատող համակարգ»,-ասաց նա՝ հավելելով, որ օրինակ Եվրոպայի շարժիչ ուժը համարվող Գերմանիան առանձնանում է պետական արդյունավետությամբ։

«Այլ կերպ ուժեղ պետություն չենք կարող ունենալ։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, լրիվ հակառակ պատկերն է։ Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստիտուտները խանգարում են երկրի ղեկավարին։ Այսօր կա պետական համակարգ, որը խանգարում է այսօրվա իշխանությանը։ Սա այս իշխանության ամենաթույլ տեղն է, որովհետեւ առանց կայացած պետական համակարգի ոչ մի պետություն չի կարող զարգանալ։ Այդ համակարգի աշխատանքի բացակայությունն է, որ այսօր ունենք համաճարակի այս խայտառակ ցուցանիշները։ Որովհետեւ փոխանակ պետական համակարն աշխատեցնենք, կենտրոնացել ենք պարզունակ լուծումների վրա։ Դիմակ կրելը դարձել է միակ միջոցը համաճարակի դեմ պայքարում։ Մեր ամբողջ տնտեսական քաղաքականության հիմնաքարը ՀԴՄ կտրոնն է։ Սա է մեր պրոբլեմը եւ ապագայում ես տեսնում եմ կազմակերպված պետություն եւ դրա շնորիվմենք կարող ենք լինել ուժեղ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ