News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել ենք ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին acebook-ի իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը։ Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր
Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ....
Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում...
«Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին
Ոչ միայն որեւէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլեւ վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել...
ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կասկածի տակ է դնում ՀՀ անվտանգությունը. Նախկին փոխարտգործնախարար
Նա անընդունելի համարեց հարաբերությունների վատթարացումը գերտերության հետ՝ ի դեմս Ռուսաստանի, Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար...
«Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցն օգտագործվում է հայերին ՌԴ-ի դեմ տրամադրելու համար. Լեւոն Ստեփանյան
Գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը մեկնաբանել է օդանավակայանում ռուս սահմանապահների դուրսբերման հարցը...
«Փաստ». ՀԱՊԿ-ից դուրս կգան Պուտինի ընտրության օ՞րը
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական նեղ շրջանակներում բավականին տագնապ և...
Ամենաշատ