News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունքի սահման» իրավապաշտպան կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին եւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ հարց բարձրացրել, թե ինչով է պայմանավորված համատարած ջերմաչափումը եւ արդյոք ջերմաչափման այս պրոցեսը գտնվում է իրավաչափության հարթության վրա: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Իրավունքի սահման» ՍՊԸ ղեկավար Գեւորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակով էլէկտրոնային ջերմաչափումներին եւ դրանց ինչքանով իրավաչափ լինելուն:

Հովհաննիսյանը  նշում է, որ  պարետի օգնական Սահակյանից  ստացել են մի շատ  կարճ գրություն, այն է՝ ձեր դիմումին ի պատասխան հայտնում եմ, որ համավարակի պայմաններում ջերմաչափի պահանջները սահմանված են պարետի 2020 թվականի մայիսի թիվ 63 որոշման մեջ:

Ինչ վերաբերվում է բժշկական ստուգմանը պարետի օգնականը պատասխանել է, որ որեւէ օրենքով նման հասկացություն նախատեսված չէ:

Հովհաննիսյանը, դիմելով հանրությանը նշում է. «Հարգելի քաղաքացիներ, մեր կառավարության որոշ անդամներ այնքան անտեղյակ են ՀՀ օրենսդրությունից եւ  օրենսդրության կոնկրետ նորմատիվ իրավունքներում առկա հասկացություններից, որ  նույնիսկ չեն պատկերացնում, որ բժշկական սպասարկման այդ  բազմաբովանդակ հարթության վրա կոնկրետ տերմինը պարտադիր չէ որ նշված լինի, այն կարգավորվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման» մասին ՀՀ օրենքով, որը ընդունվել է 04.03.1996 թվականին:

«Ներկայիս կառավարության անդամներից շատերն այդ թվականին մանկահասակության տարիքում են եղել, բնական է՝ այդ օրենքների մասին պատկերացում չունեն:

Մեր իրականության մեջ ցանկացած պետական հիմնարկ կամ առեւտրային հիմնարկ, ՀՀ հպարտ քաղաքացին մուտք գործելով,  ենթարկվում է վերապատրաստում չանցած կոնկրետ անձի կողմից կիրառվող չլիցենզավորված սարքի գործադրման՝ ջերմաչափման:

Նշեմ որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածում՝ համաձայնություն բժշկական միջամտության մասին,  այսինքն ջերմաչափումը առաջին հոդվածի ուժով համարվում է բժշկական սպասարկում եւ այս պարագայում ինձ՝ որպես քաղաքացու, որի ջերմաչափումը պետք է արվի ինչ-որ  որոշմամբ, դրա իրավաչափությունը դեռեւս կվիճարկվի Վարչական դատարանում, այդուհանդերձ տվյալ քաղաքացին պետք է տա համաձայնություն, բայց իրականում ի՞նչ է տեղի ունենում:

 Առանց քաղաքացու համաձայնությունը հաշվի առնելու՝ խախտելով սույն օրենքի  պարտադիր պահանջները, խախտելով բժշկական սպասարկամն ենթարկվող  քաղաքացու իրավուները եւ, չստանալով  նրա համաձայնությունը, ինչ- որ սարքով,  միանգամից ջերմաչափում են: Բայց  շատ հնարավոր է, որ քաղաքացին  համաձայն չէ ճառագայթման ենթարկվել անհայտ երկրում եւ անհայտ ծագման սարքավորման կողմից ջերմաչափման արդյունքում»:

Գեւորգ Հովհաննիսյանը ցավով նշում է, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, այս հարցի վերաբերյալ որեւէ  առարկայական պատասխան չի եղել:

«Ես փորձել եմ կապ հաստատել համապատասխան ոլորտը  վերահսկող աշխատակիցների հետ, վերջիններս ընդամենը  համաձայնվել են  իմ հայտնած մտահոգությունների հետ:

Ես մեղադրանք եմ հնչեցնում եւ եթե կա որեւէ պատկան մարմին, որը լուրջ է վերաբերվում, այս հարցին, կարող են ինձ հրավիրել, պարզաբանումներ ուղղել, թե  մարդու իրավունքների տեսանկյունից, թե արդարացվածության տեսանկյունից:

 Եթե անձը, որին ենթարկում են ջերմաչափման վերապատրաստում անցած չէ, եթե այն սարքավորումը որը կիրառվում է, պարետի  համապատասխան որոշմամաբ, որեւէ  անդրադարձ չկա այդ սարքին, որտեղի՞ց են դրանք ձեռք բերվում եւ արդյոք այդ սարքերի  արձանագրած ջերմային  ցուցանիշը  կարող ենք համարել հավաստի»:

Բանախոսը հավելեց, որ սա մեծ  եւ անհետեւանք չմնացող երեւույթ է  որի պատասխանատվությունը ընկած է առողջապահության նախարարության  գլխավորությամբ կառավարության բոլոր անդամների վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ