News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

IDBank-ն ու Idram-ը շարունակում են համատեղ թվային հարթակի և հավելվածի Բանկինգ բաժնի զարգացման գործընթացը՝ նպատակ ունենալով իրենց հաճախորդներին ներկայացնել ոչ միայն պարզ ու հասկանալի հարթակ, այլ նաև շահավետ առաջարկներ։

Այս պահին հարթակում ավելացել է ևս մի քանի արտոնություն՝

Արտարժույթը բանկային համակարգում առկա լավագույն փոխարժեքով փոխանակելու հնարավորություն։ Այսպես, Idram հավելվածի «Բանկինգ» բաժնում և IDBanking.am առցանց հարթակում օգտատերերը կարող են արտարժույթը փոխանակել բացառիկ շահավետ պայմաններով։

Որևէ հավելյալ միջնորդավճար չի գանձվում։ Համակարգում այժմ հասանելի են՝

USD/AMD – AMD/USD,

EUR/AMD – AMD/EUR,

RUB/AMD – AMD/RUB,

Հետագայում կավելացվի նաև այլ արտարժույթներ փոխանակելու հնարավորությունը։ Ի դեպ, այս հնարավորությունը կհետաքրքրի նաև Idram-ով և IDBanking.am-ով արագ փոխանցման համակարգով գումար ստացողներին, քանի որ կարող են առանց բանկ այցելելու ստանալ փոխանցում իրենց հաշվին և փոխանակել շահավետ փոխարժեքով։

Ժամկետային ավանդներն առավել ձեռնտու պայմաններով ներդնելու հնարավորություն․ թվային ուղիներով ավանդ ներդնելը նույնպես ավելի ձեռնտու է․ դրամային ավանդների դեպքում տարեկան տոկոսադրույքը բարձր կլինի 0,5 %-ով, իսկ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում՝ 0,25%-ով։

Քարտի անվճար առաքում առցանց պատվիրելու դեպքում․ IDBank-ի քարտերը, անգամ Բանկի հաճախորդ չլինելու դեպքում, կարելի է պատվիրել առցանց ՝ Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, ինչպես նաև Բանկի կայքում։

Առաջիկայում այս արտոնությունների շարքն էլ ավելի կընդլայնվի, քանի որ ընկերությունները շարունակում են կատարելագործել թվային հարթակն ու առաջարկել հաճախորդների պահանջներին համապատասխան նորարար թվային լուծումներ։

IDBanking.am առցանց հարթակի և Idram հավելվածի հնարավորություններին ծանոթացեք այստեղ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ