News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը։ Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ասվում է, որ հավելվածն ունի երկու օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի եւ վերահսկող մարմին։

Տեսանյութում, մասնավորապես, ասվում է.

«Ներբեռնել, անձնական համարին ստացված քառանիշ թիվը փոխանցել պարետատուն, ինքնալուսանկարվել։ Այդ պահին ֆիքսվում են օգտատիրոջ կոորդինատները եւ ինքնամեկուսացման հստակ վայրը։ Քառանիշ թիվը՝ անվտանգության կոդը, գրանցվում է ԱՐՄԵԴ համակարգում՝ օգտատիրոջ անվան դիմաց եւ հավելվածը քաղաքացու բժշկական գործին է միանում։ Գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ առանց հստակ ժամանակացույցի օգտատերը ստանում է հաղորդագրություններ՝ ինքնալուսանկարվելու պահանջով։ Հաղորդագրությունը ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները։ Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտարկվում է որպես փախուստ եւ ահազանգն ուղարկվում Ոստիկանություն։ Եթե կոորդինատները նույնն են կրկի լուսանկարվելու հրահանգ է տրվում։ Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար։ Բացի հսկելուց քաղաքացի-սպասարկող բժիշկ կապն է ապահովում ընդամենը մեկ կոճակով։ Քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ՝ առանց մարդու միջամտության, այլ նպատակներով չեն օգտագործվում եւ հետագայում օրենքով սահմանված  կարգով վերացվելու են»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ