Առաջիկայում կայանալիք «Մարս 2020» առաքելության նախաշեմին ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նոր մարսիական սարք:
«Մենք համառ ենք» վերնագրով տեսանյութում ներկայացված է ամերիկացի տիեզերագնացների կողմից տիեզերքի նվաճման պատմությունը: Մարսիական նոր ավտոմեքենան կոչվում է Perseverance կամ «Համառություն»: Այն նախատեսված կլինի Կարմիր մոլորակի ուսումնասիրման համար՝ հողի նմուշներ վերցնելու եւ տեղանքի նկարահանման միջոցով։
Բացի այդ, մարսիական մեքենան առաջին անգամ կաշխատի ուղղաթիռի հետ միասին: Mars Helicopter Scout թռչող սարքը օրվա ընթացքում մի քանի րոպե մակերեւույթի մոնիթորինգ կիրականացնի: Շնորհիվ այն տվյալների, որոնք նա կփոխանցի, մարսագնացը կկարողանա առավելագույն արագությամբ շարժվել մոլորակի վրայով:
Ներկայում մարսի վրա աշխատում է Curiosity մարսագնացը: Վեցանիվ սարքը հագեցած է անկախ կախոցով, շարժիչով, մարտկոցով եւ տարբեր մանիպուլյատորներով: Մեքենայի երկարությունը մոտ երեք մետր է, իսկ զանգվածը՝ 900 կիլոգրամ: