News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Քահանա Մելիքյանից Aravot.am-ը  հետաքրքրվել է՝ ինչ կարծիքի են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցներից:

«Ափսոսանք ապրեցինք՝ դիտելով ԿԳՄՍ նախարարի հարցազրույցները՝ տրված Հանրային հեռուստաընկերությանը և «Ազատություն» ռադիոկայանին։ Երկու դեպքում էլ նախարարի վարքագիծը և օգտագործված արտահայտությունները հարիր չէին երիտասարդ սերնդի կրթության պատասխանատվությունը ստանձնած պետական այրին»,– ասել է Տեր Վահրամը։

Հարցին, թե որոնք են եղել Մայր Աթոռի գործողությունները՝ հանրակրթության չափորոշչի ստացումից հետո, Տեր Վահրամը պատասխանել է. «Հանրակրթության չափորոշչի նախագծի ստացումից հետո Մայր Աթոռում տեղի են ունեցել փաստաթղթի մի շարք քննարկումներ։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումն արդեն առաքվել է ԿԳՄՍ նախարարություն»։

Նա նաեւ ընդգծել է, որ որոշումները կայացնելիս, քայլերն իրականացնելիս պետք է նայել գալիք սերունդների աչքերին. «Ինքներս մեզ պետք է քննենք նրանց գնահատականի պրիզմայով։ Այս առումով պատասխանատվությունից որևէ մեկը, որևէ հաստատություն և կառույց չի խուսափի»։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած Հանրակրության չափորոշիչների փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա հանել դպրոցական ծրագրից և ինտեգրել այլ առարկաների հետ, այն է` Հայրենագիտություն։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ չափորոշիչները հրապարակելուց առաջ նախարարությունը շահագրիգռ կողմերին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն ուղարկել են այդ տարբերակը, և իրենք այդ ընթացքում որևէ առարկություն կամ դիտողություն չեն ստացել։ Արայիկ Հարությունյանը սուտ է որակել այն կարծիքները, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներում չեն դասավանդելու։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ Հայ եկեղեցու պատմությունը դասավանդվելու է Հայոց պատմություն առարկայի շրջանակում, որովհետև մենք հայ եկեղեցուն չենք դիտում հայ ժողովդրից դուրս և որպես առանձին դիսցիպլին, որովհետտև հայ եկեղեցու պատմությունը բոլորիս պատմությունն է, եկեղեցու հաջողությունները բոլորինս են, ձախողումները բոլորինս են, հայ եկեղեցու ստեղծած գիտելիքը բոլորին է։ Առանձնացնել դա և քննարկել դա առանձին առարկայի շրջանակում ոչ միայն աննպատակահարամար է, այլ մենք գտնում ենք, որ չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում են ինքնիշխան, աշխարհիկ պետությունները։

Նախարարը հարցազրույցում անդրադարձել է նաև այն դիտողություններին, թե ինչու է Հանրակրթության չափորոշչից բացակայում բարոյականություն բառը։ «Եթե գրում ենք բարոյականություն բառը եւ միաժամանակ, օրինակ, նույն այդ եկեղեցու շրջանակներում կան մարդիկ, որոնք ունեն մեծ սեփականություն, որոնք «Բենթլիներով» են շրջում, որոնք լինելով կուսակրոն, կուսակրոն չեն, այսինքն լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ոչ…Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներին ու պարտականությունները, գիտի օրենք, համակեցության կանոնները եւ այս ամեն ինչը նկարագրված է Հանրակրթության պետական չափորոշչում որպես վերջնարդյունք; Եթե մեզ հաջողվում է այս վերջնարդյունքներին հասնել, ապա մենք ավելորդ ենք համարում այստեղ խոսել ոչ բարոյական հասարակության մասին…»,– ասել էր նա։

Նախարարը նշել է նաև, որ հատկապես «Մի՛ ստիր» պատվիրանը լավ կսովորեցնեն Հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության միասնական առարկայի շրջանակներում։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ