News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն այլեւս չաշխատի։

«Աշխատանքները կտեւեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կմիանա սեպտեմբերի 3-ին. այլեւս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- պատասխանեցին նախարարությունից: Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է հատկացված վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։

«Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրաինական, խորվաթական, չեխական, ռուսական ընկերություններ, այդ թվում եւ` «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, «Ռոսատոմ սերվիսի» հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացվում են սեփական եւ ՀՀ բյուջեից ներգրավված միջոցների հաշվին»:

Ռուսական վարկի մերժումն  ազդեցություն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների եւ ժամկետների վրա։ «Ֆինանսական աղբյուրի փոփոխությունն ազդեցություն չունի աշխատանքների իրականացման վրա, աշխատանքներն իրականացվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման 2020-2022թթ․ միջոցառումների ժամանակացույցին համաձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան
Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս մասին ինստագրամի իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք»-ի գործակցությունը ընթանում է ամենօրյա քննարկումների ռեժիմով․ Իվետա Տոնոյան
Մեկ տարի է` իշխանությունները լծված են եղել Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին...
Արտակարգ դրությունում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում՝ ՄԻՊ–ի մասնակցությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է...
Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը. Սերժ Սարգսյան
Քաոսն ու ագրեսին օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին...
«Ժողովուրդ». Վլադիմիր Վարդանյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել. ինչու են նրան դուրս թողել քննարկումներից
ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել...
Ընդդիմադիր. Նիկոլ Փաշինյանի օրոք Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները իշխանության եկան