News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ցավում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է Gazeta-ն:

«Թուրքիայի իշխանությունների գործողությունները վտանգում են ժամանակակից եւ աշխարհիկ Թուրքիայի խորհրդանշական ակտերից մեկը»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ տաճարը պետք է «ներկայացնի կրոնական ժառանգության բազմազանություն, երկխոսություն եւ հանդուրժողականություն»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանություններից կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ