News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումից հետո կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, փակել Կոմոտինիում թուրքական հյուպատոսությունը, Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի թանգարանը, Թուրքիայի հետ սահմանը, չբացել Վոտանիկոսում մզկիթը եւ փակել հարյուրավոր ապօրինի մզկիթներ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, «Հունաստան՝ այլ ուղի» կուսակցության նախագահ, Կրետեի համալսարանի պրոֆեսոր Նոտիկ Մարիասը:

«Երկար տարիներ Էրդողանը նախապատրաստում էր այդ որոշումը: Լինելով Եվրախորհրդարանի պատգամավոր 2014-2019 թվականներին, ես բազմիցս քննադատել եմ այդ մտադրությունը»,-հայտարարել է Մարիասը:

Նա էրդողանի որոշումը սադրանք, ոչ պատմական եւ բացարձակ անօրինական է անվանել:

«Տաճարը Էրդողանի սեփականությունը չէ, այն պատկանում է ողջ մարդկությանը: Այն քրիստոնեության խորհրդանիշ է: Այդպիսով Էրդողանը վիրավորեց ոչ միայն քրիստոնյաներին, այլ նաեւ ողջ մարդկությանը»,-հավելել է նա:

Մարիասը հավելել է, որ Էրդողանի որոշումը քննադատել են Հունաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ քրիստոնեական կրոնական առաջնորդներ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ