News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց: Այս մասին ֆեյբուքյան գրառում է արել «Մեդիա պաշտպանը» նախաձեռնությունը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, իսկ հիմա ինքը Հրայր Թովմասյանի երկրպագուն է, երևի մոռացել է, թե սահմանադրությունը ինչ ձևով բրդեցին, ինչ ձևով մատուցեցին և խաբեցին մարդկանց։ Եվ ահա սույն իրավապաշտպանն ասում է, որ հավանաբար ճնշում է իրականացվել ՄԻԵԴ-ի դատավորների վրա, որովհետև Ստրասբուրգում մեր ներկայացուցիչը գնացել, հանդիպել է հավանաբար մեր նոր կալաշնիկով ավտոմատով է եղել, ՄԻԵԴ-ը ճնշման տակ է ընդունել այս որոշումը»։ Հյուրն իր հերթին հեգնանքով արտահայտվեց՝ թիրախավորելով Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա փաստաբան Սիրանույշ Սահակյանի մտերիմ ընկերն է։ Զրույցը էթիկայի բոլոր նորմերից դուրս էր, քանի որ խիստ անձնավորված էր։ Պետրոս Ղազարյանը մոռացել էր, որ հաղորդումը հումորային ժանրի չէ․ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի»։ Ատելությամբ փաթեթավորված կատակները հանրային հեռուստաընկերությանը հարիր չեն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում պարբերաբար նկատում է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցներն անցնում են մասնագիտական ու մարդկային բարոյական սահմանները։ Ի դեպ, Լուսինե Հակոբյանը հանրայինի «սիրելի» փաստաբանն է։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է եթեր տրամադրել նաև այլ փաստաբանների և ոչ թե հնչեցնել նույն անձանց կողմից հնչող կրկնվող մտքերը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ