News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Ուրալում գտնվող Դյատլովի լեռնանցքում 1959թ. զբոսաշրջիկների մահվան պատճառը ձյան հոսքն է, եւ այն փաստը, որ երիտասարդները վատ տեսանելիության պատճառով չեն կարողացել վրանը գտնել այն թողնելուց հետո, շաբաթ օրը լրագրողներին ասել է Ուրալի դաշնային դատախազության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կուրյակովը, հայտնումէ ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ, գլխավոր դատախազությունը հայտարարել էր ստուգումների մասին՝ Դյատլովի լեռնանցքում զբոսաշրջիկների խմբի մահվան պատճառները գտնելու համար: Գերատեսչությունը այս հարցին անդրադարձել է 60 տարի անց՝ զոհերի հարազատների կոչերի, լրատվամիջոցների եւ հասարակության հետաքրքրության պատճառով: Հաղորդվել է, որ դատախազները ինը քննություն կանցկացնեն զբոսաշրջիկների մահացած տարածքում՝ ներգրավելով գեոդեզիայի, չափագիտության մասնագետների եւ ԱԻՆ աշխատակիցների: Գերատեսչության տվյալներով՝ քրեական գործով բավարար փաստաթղթեր կան, որպեսզի պատասխանեն այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել 1959 թ. Դյատլովի լեռնանցքում:

«Ձնահոսքի վարկածը ամբողջությամբ հաստատված է, բայց մահվան պատճառը ոչ միայն դա է»,- ասել է Կուրյակովը:

Նա բացատրել է, որ երբ ձյունը սկսել է հոսել, Դյատլովի խումբը վրանի բացվածքների միջով հեռացել է այնտեղից:

«Խումբը գնացել է 50 մետր (վրանից) եւ նրանք գնացել են դեպի քարակույտը: Սա ձյան հոսքի բնական սահմանափակիչ է: Նրանք ամեն ինչ ճիշտ են արել... Բայց այստեղ կա երկրորդ պատճառ, թե ինչու էր խումբը դատապարտված: Երբ նրանք հետ են վերադարձել, վրանը չեն գտել: Տեսանելիությունը 16 մետր է եղել: Նրանք հեռացել են 50 մետր»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքերով՝ կատարվել է փորձաքննություն, որը հաստատել է, որ փակված աչքերով հնարավոր չէր վրանը գտնել, նույնիսկ եթե նրանք գիտեին, թե մոտավորապես որ կողմում է այն գտնվում:

Զբոսաշրջիկները սկսել են ավելի հեռանալ, կրակ են վառել: Այնուհետեւ նրանք փորձել են վերադառնալ եւ վրանը գտնել, սակայն սառել են, քանի որ ջերմաստիճանը մոտ 40-45 աստիճան է եղել:

«Դա հերոսական պայքար էր: Խուճապ չի եղել: Բայց այս պայմաններում փրկվելու հնարավորություն նրանք չեն ունեցել»,- եզրափակել է Կուրյակովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ