News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի հակառակորդի կրակոցից զոհված հատուկջոկատային Արման Բուլղադարյանը այսօր կդառնար 25 տարեկան: NEWS.am-ի հետզ զրույցում նրա քույրը` Աննա Բուլղադարյան պատմեց, որ եղբայրը շատ հայրենասեր էր եւ հպարտությամբ էր կրում համազգեստը:

«Ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, սակայն մեկ տարի անց վերադարձավ եւ ծառայության անցավ հայկական զինուժում: Շատ հայրենասեր էր եւ հպարտոությամբ էր կրում համազգեստը: Շատ էր սիրում իր գործը, քաջ էր եւ ոչ մի անգամ չէր տրտնջում սահման գնալուց, միշտ առաջինն էր, ու հրամանատարներն էին պատմում, որ եթե խնդիր է առաջացել, միշտ ինքն է առաջինը գնացել»,- պատմեց քույրը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Արման Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Տպել
Ամենաշատ