News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործով կա 2 մեղադրյալ: Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված Էրիկ Ե.-ն եւ Գոռ Ս.-ն փետրվարին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռները և մեկ մետաղապլաստե պատուհանը՝ հետագայում դրանք իրացնելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում:

Գործով անցնող մեղադրյալները կալանավորվել են: Գործով առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ