News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը շաբաթ օրը դիմել է ազգին՝ կոչ անելով պահանջել կառավարության եւ երկրի գլխավոր դատախազի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երեկվա օրը նշանավորվեց զանգվածային ցույցերով՝ կառավարության եւ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով: Քաղաքացիական բողոքի անմիջական հարեւանությամբ իր աջակցության համար հանրահավաք կազմակերպելու իշխող կուսակցության որոշումը դիտավորյալ եւ անընդունելի սադրանք է՝ քաղաքացիական աշխարհի հանդեպ, ինչը հանգեցրել է մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումների»,- ասել է Ռադեւը:

«Սոցիալական լարվածության համար պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու վարչապետի փորձերը չեն կարող խաբել որեւէ մեկին, ով ծանոթ է Բուլղարիայի իրավիճակին: Կոռուպցիա, վախ, դատախազական ռեկետ եւ կողոպուտ, անմեղության կանխավարկածի անտեսում, խոսքի ազատության դեմ ոտնձգություններ, սուտ եւ արդարության բացակայություն՝ սրանք այն ամենն են, ինչի դեմ ընդվզում են բուլղարացիները: Զայրույթը խորն է, այն կուտակվել է տարիների ընթացքում եւ չի կարող ճնշվել վախի եւ ուժի կողմից.... Այս իրավիճակից ելքը կառավարության եւ գլխավոր դատախազի հրաժարական է»,- շարունակել է նախագահը:

Ռադեւը կոչ է արել ցուցարարներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությանը՝ խուսափել բռնություններից եւ հետեւել օրենքի տառին:

Բուլղարիայի մայրաքաղաքում երրորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք պահանջում են կառավարության եւ հանրապետության գլխավոր դատախազի հրաժարականը: Ուրբաթ երեկոյան ցուցարարները բախվել են Սոֆիայի ոստիկանության հետ, որի աշխատակիցներից երեքը վիրավորվել են, 18 մարդ ձերբակալվել է, նրանցից երկուսը հոսպիտալացվել են վնասվածքներով: Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Իվայլո Իվանովն ասել է, որ ցուցարարների թվում կան սադրիչներ, որոնց մեղքով սկսվել են անկարգությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ