News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա մասնավորապես գրում է. «Գիտեք` ամենազավեշտալին որն է, ասեմ... երբ իշխանավորները (հիմնականում նախկին ակԾիվիստների շարքերից) «անմեղ» հայացքով նայում են դատարկության մեջ և առանց ամոթի ու խղճի խայթի պնդում են, թե բա Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ «վերևներից» հրահանգված քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։

Իսկ այն, որ հունիսի 5-ից հետո ԱԱԾ, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, մի խոսքով` բոլոր ուժային կառույցները օր ու գիշեր բերման են ենթարկում մեր կուսակցականներին, շինծու քրեական գործեր են «դափոնով կարում» անմեղ մարդկանց վրա, ահաբեկում են և զուգահեռ ամենաանբարո, ստոր և լկտի տեղեկատվական տեռորի են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին, դա` հեչ... դա քաղաքական հետապնդում չի... իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք այդքան «դուխ» իրերն անվանել իրենց անունով։Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում»։

Տպել
Ամենաշատ