News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին շաբաթ օրը երկրի անվտանգության ծառայություններին լիազորել է Իրանի սահմանին գտնվող «Մանդալի» անցակետում կրակել հանցագործների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մաքսային հսկողությունը կլինի ուժայինների պաշտպանության տակ, եւ նրանք իրավասու են կրակել հանցագործների վրա», -ասել է Քազեմին լրագրողներին՝ «Մանդալի» սահմանային անցակետում գտնվելու ժամանակ:

Իրաքի վարչապետը նաեւ հայտարարել է, որ իշխանություններին հայտնի է սահմանին մաքսային ծառայությունում կոռումպացված պաշտոնյաների մասին, եւ ծառայության պետին հանձնարարել է բացահայտել նրանց:

Իրաքի սահմանապահ զորքերի վարչությունը շաբաթ օրը հայտնել է, որ վարչապետը կարգադրել է վերսկսել «Մանդալի» անցակետի աշխատանքը՝ Իրանի հետ սահմանափակ ապրանքափոխանակության համար:

Մարտին Իրաքը հայտարարել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Իրանի հետ սահմանային անցակետերը փակելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ