News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս ակադեմիկոս եւ հրթիռային ինժեներ Սերգեյ Կորոլյովի թոռը՝ Անդրեյը, «Զվեզդա»-ին պատմել է ամերիկացի գործարար եւ գյուտարար, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի զանգի եւ նրա հետ հետագա զրույցի մասին։

Անդրեյ Կորոլյովի խոսքերով՝ ակադեմիկոսի ընտանիքը գրել էր Մասկին՝ Երկրի ուղեծիր SpaceX Crew Dragon հրթիռի հաջող արձակումից հետո։ Դրանից որոշ ժամանակ անց գործարարի քարտուղարը կապվել էր նրանց հետ եւ ասել, որ Մասկը պատրաստ է տեսազանգի միջոցով շփվել։

«Մենք 20 րոպե խոսեցինք, շփման մեջ նա հաճելի է, շատ ուրախ, շատ դրական անձնավորություն է, մենք շատ ծիծաղեցինք: Նա մեծ հարգանքով է վերաբերում պապիկիս հիշատակին, նրան համարում է իր ժամանակի մեծագույն ինժեներներից եւ նշանավոր մարդկանցից մեկը»,- ասել է Կորոլյովի թոռը:

Նրա խոսքերով՝ հրթիռաշինարարի ընտանիքը շնորհավորել է Մասկին հաջող արձակման համար, նրանք նաեւ քննարկել են SpaceX-ի հետագա ծրագրերը: Կորոլյովի ընտանիքի անդամները ամերիկացի գյուտարարին հրավիրել են Մոսկվա, որպեսզի «ցույց տան պատմական, տիեզերական վայրերը, ինչը նրան, իհարկե, հետաքրքրքիր կլինի»: Իր հերթին Մասկը նրանց հրավիրել է տեսնելու SpaceX-ի գործարանները եւ ներկա գտնվելու հաջորդ արձակումներից մեկին՝ հենց բացվի ավիահաղորդակցությունը։

Ավելի վաղ Իլոն Մասկը իր թվիթում պատմել էր Սերգեյ Կորոլյովի ընտանիքի հետ զրույցի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ