News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Super Mario Bros տեսախաղը շարունակում է ռեկորդներ սահմանել: 1985 թվականի տարբերակի քարթրիջը Heritage Auctions աճուրդում վաճառվել է 114 000 դոլարով: Այս մասին հաղորդում է Verge-ն:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարի, երբ խաղի համար վճարել էին 100 150 դոլար: Խաղերի կոլեկցիոներ եւ լրագրող Քրիս Կոլերի խոսքերով՝ սա պատմության մեջ ամենաթանկ տեսախաղն է:

Նշվում է, որ Nintendo Entertainment System (NES) հավելվածի քարթրիջը եղել է գրեթե կատարյալ վիճակում եւ վաճառվել է կնքված պլաստիկե փաթեթավորման մեջ:

Բացի այդ, այս տարբերակը ամենաառաջինն է Super Mario Bros․ խաղերի շարքում: Եվ հենց դրանում է առաջին անգամ հայտնվում գլխավոր չարագործ Bowser-ը, հայտնում է «360» հեռուստաալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ