News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետիոտների համար «պարող» լուսացույց է կրկին տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում՝ Մոսկովյան տարանսպորտի օրվա շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի (ՃԵԿԿ) մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ լուսացույցը տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում հետիոտնային անցումի մոտ, Նիկուլինի կրկեսի կողքին:

«Մոսկովյան տրանսպորտի օրը մենք նորից հետիոտների համար տեղադրեցինք «պարող» լուսացույց: Այն համապատասխանում է անվտանգության բոլոր պահանջներին: Պարող մարդը ցուցադրվում է միայն լուսացույցի կարմիր ազդանշանի վրա: Կանաչ ազդանշանի դեպքում լուսացույցը նորմալ է աշխատում, նկարը նույնպես ինտերակտիվ է, բայց չի շեղում հետիոտներին, երբ նրանք անցնում են փողոցը: Մենք ուրախ ենք, որ նման փոքր զվարճանքը դուր է եկել քաղաքի բնակիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այսպես, լուսացույցի կողքին տեղադրվել է ոչ մեծ խուց` հետիոտները կարող են մտնել այնտեղ եւ պարել: Պարը իրական ժամանակում հեռարձակվում է լուսացույցի կարմիր հատվածում, սարքի վրա պատկերը կարող է կրկնել խցում գտնվող մարդու շարժումները: Եթե խցում ոչ ոք չկա, լուսացույցը գործում է ինչպես միշտ՝ այն ցույց է տալիս քայլող կամ կանգնած հետիոտնին:

Ինտերակտիվ խուցը կաշխատի հուլիսի 11-12-ը: ՃԵԿԿ-ն նաեւ խնդրում է բնակիչներին, ովքեր ցանկանում են պարել լուսացույցի մեջ, օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ, իսկ հերթում պահպանել անվտանգ հեռավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ