News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ Սպիտակ տունը հայտարարել է 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին Ֆրանսիայից ներկրվող որոշ ապրանքների համար 1.3 մլրդ դոլարի չափով, հաղորդում է Fox News-ը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է պայուսակներին եւ դիմահարդարման պարագաներին։

Այդ քայլը ԱՄՆ-ի պատասխան միջոցն է ընդդել թվային հարկերի, որոնք սահմանել է Ֆրանսիայի ընդդեմ Facebook, Google եւ Amazon ամերիկյան տեխնոհսկաների։

Ֆինանսների հարցով Սենատի ներկայացուցիչ Չակ Գրասլին եւ սենատոր Ռոն Ուայդենը սատարել են ԱՄՆ նախագահի այդ որոշումը միասնական հայտարարությամբ, գրում է Politico-ն։

«Պատասխան սակագներն իդեալական չեն, սակայն Ֆրանսիայի կառավարության մերժումը չսահմանել միակողմանիորեն անարդար եւ պատժիչ մաքսերը ամերիկյան ընկերությունների նկատմամբ մեր կառավարությանն ընտրության հնարավորություն չի թողնում»,-նշվում է սենատորների հայտարարության մեջ։

Անցած տարի Սպիտակ տունը սկսել էր հետաքննություն պարզելու համար՝ արդար էին արդյոք ամերիկյան ընկերությունների համար սահմանված թվային հարկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ