News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է տեսաուղերձի ժամանակ ֆեյսբուքյան էջում, որ մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած բողոքի ցույցերի, որոնք երեք օր շարունակ ընթանում են Սոֆիայում, եւ երկրի նախագահի կոչի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ ոչինչ չի պահում իշխանության ղեկին, բացի պետության համար պատասխանատվության, որը կարող են կոտրել։ Նրանք (Բուլղարիայի միավորված սոցիալիստական կուսակցությունը) չեն կարող ղեկավարել։ Նրանք ապացուցել են դա։ Ամեն անգամ, երբ նրանք վերադառնում են իշխանության ղեկին, (երկրի համար) փակվում են եվրաֆոնդերը։ Ամեն անգամ»,-հայտարարել է Բորիսովը։

Վարչապետը կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին «բողոքել, որքան ցանկանում են», սակայն միեւնույն ժամանակ պահպանել անձնական անվտանգության կանոնները եւ «չթափեն արյուն պետությունը չկոտրելու համար»։

«Խնդրում եմ՝ պահպանեք ոստիկաններին։ Իմ գլուխն ամուր է, կարող եք կոտրել, որքան ցանկանում եք, սակայն այդ երիտասարդները մեղավոր չեն, որ աշխատում են աշխատավարձի համար։ Ես դեմոկրատ եմ, եւ կան դեմոկրատական մեթոդներ իշխանության ղեկին լինելու համար»,-ասել է Բորիսովը։

Շաբաթ երկրի նախագահ Ռումեն Ռոդեւն ուղերձ էր հղել ժողովրդին, որում կոչ էր արել կառավարությանն եւ երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ։ Իսկ Սոֆիայում եւ այլ քաղաքներում երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի խաղաղ ցույցերը մի քանի հազար մարդու մասնակցությամբ․ լուրջ միջադեպեր չեն եղել։ Կիրակի նախատեսված են նոր ակցիաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ