News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ընտրատեղամասերը բացվել են 7.00-ին եւ փակվել են տեղական ժամանակով 21.00-ին տեղական ժամանակով։

Ըստ Լեհաստանի Պետական ընտրահանձնաժողովի տվյալների՝ ընտրություններին իրավունք ունի մասնակցել շուրջ 30 միլիոն ընտրող։ Երկրում եւ արտերկրում ստեղծվել է ավելի քան 27 հազար ընտրատեղամաս։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով քվեարկությունն ընթանում է խառը սկզբունքով։ Ընտրողները, որոնք չեն ցանկանում այցելել ընտրատեղամաս, քարող են քվեարկել հեռավար կերպով՝ փոստով։

Ընտրությունների երկրորդ փուլում մրցում է Լեհաստանի գործող նախագահ, «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունից թեկնածու Անջեյ Դոդւն ու «Քաղաքացիական կոալիցիա» ընդդիմադիր միավորման թեկնածու Ռաֆալ Թշանքովսկին։ Առաջին փուլում Դոդը հավաքել է ձայների 43.5 տոկոսը, իսկ Թշասկովսկին՝ 30.46 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ