News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հուլիսի 11-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Հուլիսի 11-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Արթուր Ի․-ի (ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել