News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին տիկնոջ կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է շուրջ 6 մլրդ դոլարով։ Դա թույլ է տվել նրան զբաղեցնել առաջին տեղն ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում, գրում է Forbes-ը։

Աշխարհի ամենահարուստ տիկնոջ կարգավիճակ ստանալու համար նրան պակասում է շուրջ 2 մլրդ դոլար։

Հուլիսի 2-9-ը Amazon–ի բաժնետոմսերը թանկացել են 10 տոկոսով, ինչի արդյունքում ընկերության գործադիր տնօրեն եւ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելացել է 16.2 մլրդ դոլարով՝ հասնելով 188.2 մլրդ դոլարի։ Ընդ որում՝ նրա նախկին տիկին Մաքենզի Բեզոսն այդ շրջանում դարձել է Ամերիկայի ամենահարուստ կինը 62.3 մլրդ դոլար կարողությամբ։

Պատմության մեջ ամենաթանկարժեք ապահարզանից հետո, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին, Մաքենզի Բեզոսը ստացել է նախկին ամուսնու ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը, որոնք այդ ժամանակ արժեին 36 մլրդ դոլար։ Առ այսօր նրա կարողությունը գրեթե կրկնապատկվել է Amazon-ի բաժնետոմսերի բուռն աճի ֆոնին, նշում է ամերիկյան Forbes-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել